Երևանի քաղաքապետարանի թեժ գծին ստացվել է 2379 հեռախոսազանգ
Երևանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին ծանոթանալու և բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են թեժ գծի հեռախոսահամարներ, որոնցով բարձրացվող հարցերի ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանք է իրականացվում:
Մայիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին 2379 հեռախոսազանգ է ստացվել: Քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ: Եղել են նաև դեպքեր, երբ, կախված հարցի բովանդակությունից, քաղաքացիներն ուղորդվել են տվյալ հարցով զբաղվող համապատասխան գերատեսչություն:
Վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նշված ժամանակահատվածում ստացվել է 518 հեռախոսազանգ: Արագ արձագանքման շնորհիվ՝ բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծին ստացված շուրջ 7500 զանգերից Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված 157 հարցերն անմիջապես ընթացք են ստացել:
Թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված հեռախոսազանգերը հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտադիտարկումներ են անցկացվում հեռախոսազանգերի, դրանց տրվող պատասխանների և վերլուծությունների արդյունքների վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն