Կարեն Սարգսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Կարեն Սարգսյանը սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել, Թբիլիսիում ընթացող առաջնության եզրափակչում նա հաղթել է վրացի սամբիստ Վախթանգ Չիդրաշվիլիին։
58 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը մինչ այդ հաղթել էր ՌԴ և Բուլղարիայի ներկայացուցիչներին։ Սա Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալն է այս առաջնությունում։ Ընդհանուր առմամբ մեր հավաքականն ունի 6 մեդալ։



