Հնդկաստանը ցույց կտա ցանկացած աջակցություն Մերձավոր Արևելքի խաղաղության համար. Մոդի
Հնդկաստանը պատրաստ է ցույց տալու ցանկացած հնարավոր աջակցություն Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամմեդ բեն Զայիդ Ալ Նահյանի հետ բանակցությունների ընթացքում:
«Պատերազմի հետևանքները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում զգացվում են ամբողջ աշխարհում: Հնդկաստանը միշտ մեծ նշանակություն է տվել երկխոսությանը և դիվանագիտությանը խնդիրների լուծման գործում», – ասել է Մոդին՝ նշելով միջազգային նորմերին հետևելու կարևորությունը:
«Հնդկաստանն կանգնած է ԱՄԷ-ի կողքին ցանկացած իրավիճակում և կշարունակի դա անել: Խաղաղության և կայունության վերականգնման համար Հնդկաստանը ցույց կտա ամեն հնարավոր աջակցությունը», – հավելել է վարչապետը:
Նա դատապարտել է հարձակումներն ԱՄԷ-ի վրա՝ դրանք անընդունելի անվանելով։
Մոդիի խոսքով՝ Հնդկաստանը ողջունում է «տարածաշրջանի ազգային միասնության, անվտանգության և ամբողջականության պահպանման՝ ԱՄԷ-ի ձեռնարկված քայլերը:



