Բաժիններ՝

Զելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մայիսի 15-ին Կիևում այցելել է ռուսական հարվածների հետևանքով փլուզված բնակելի շենքի տարածք և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով՝ ռուսական հարվածից շենքի կեսի փլուզման հետևանքով մահացել է 24 մարդ։ 30 Մարդու հնարավոր է եղել ողջ դուրս բերել փլատակների տակից։ Վիրավորների թիվը հասել է 50-ի։

Կիևում մայիսի 15-ը սգո օր է հայտարարվել, խոնարհվել են դրոշները և չեղարկվել են բոլոր ժամանցային միջոցառումները։

«Այսպիսի Ռուսաստանը երբեք չի կարող նորմալ համարվել՝ մի Ռուսաստան, որը միտումնավոր կյանքեր է ոչնչացնում և հույս ունի անպատիժ մնալ։ Անհրաժեշտ է ճնշում։ Հենց Ուկրաինան է պաշտպանում Եվրոպան և աշխարհը, որպեսզի նման հարվածները, որոնց ժամանակ երեխաներ են զոհվում, չտարածվեն»,- գրել է Զելենսկին սոցցանցերի իր էջում։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ Ռուսաստանը վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 1500 դրոն և տասնյակ հրթիռներ է ուղարկել Ուկրաինա։

Ուկրաինան իր հերթին անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի վրա։ Մայիսի 15-ին Ռյազան քաղաքի վրա հարձակման հետևանքով վնասվել են բարձրահարկ բնակելի շենքեր, զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Կիևից հայտնել են, որ հարված են հասցրել նաև Ռյազանում ռուսական նավթավերամշակման գործարանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031