Հունաստանի իշխանությունները հավանության են արժանացրել SOCAR-ի հետ գործարքը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի իշխանությունները հավանության են արժանացրել ազգային գազատրանսպորտային համակարգի բացառիկ օպերատոր DESFA պետական ընկերության վաճառքն ադրբեջանական SOCAR-ին:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ SOCAR-ը բարելավել է DESFA-ի գնման վերաբերյալ իր առաջարկը: Ներկայումս մշակվում են հետագա անհրաժեշտ ընթացակարգերը գործարքը կարճ ժամանակում ձևակերպելու համար:
Գործարքի արժեքը չի գնահատվում, սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ ադրբեջանական կողմը DESFA-ի համար առաջարկել է մինչև 400 միլիոն եվրո: