Բաժիններ՝

«Թաքսիմում» տեղի է ունեցել յուրօրինակ բողոքի ակցիա (տեսանյութ)

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում երեկ տեղի է ունեցել յուրօրինակ բողոքի ակցիա: Տեղական ժամանակով ժամը 17.30-ին «Թաքսիմ» է եկել Մինե Դոսթ անունով մի ցուցարար, որը եղել է միայն ներքնազգեստով:

Բիկինիով այդ աղջիկը սկսել է պարել հրապարակում և հնչեցնել տարբեր կարգախոսներ: Ցուցարարների մի մասն աջակցել է նրան: Սակայն գլխաշորով կանայք բացասաբար են վերաբերվել բողոքի նման ակցիային:

Ակցիայից հետո Դոսթը հագնվել է և լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է ազատություն ու մարդկություն՝ ընդգծելով, որ մարդիկ չպետք է դադարեն մտածելուց:

File (1)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս