Վրաստանը թուրք-մեսխթեցիների համար դյուրացրել է քաղաքացիություն ստանալու ընթացակարգը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանը դյուրացնում է հայրենադարձի կարգավիճակից օգտվող թուրք-մեսխթեցիների համար քաղաքացիություն ստանալու ընթացակարգը: Այս մասին երեկ կառավարության նիստից հետո հայտարարել է Փախստականների ու բնակեցման հարցերով նախարար Դավիթ Դարախվելիձեն:
Ընթացակարգերի դյուրացումը կայանում է նրանում, որ հյուպատոսությունում քաղաքացիություն ստանալու հավակնորդներին կօգնեն վրացերենով լրացնել համապատասխան փաստաթղթերը:
Հայրենադարձի կարգավիճակ ստացած 1053 թուրք-մեսխեթցիներից դեռ ոչ ոք չի ստացել Վրաստանի քաղաքացիություն, քանի որ նախարարի խոսքերով՝ նրանք հայտարարում են, որ չեն կարող վրացերենով ու անգլերենով անսխալ լրացնել դիմումները:
Ավելի վաղ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել էր, որ մոտ 800-900 մարդ արդեն իսկ լրացրել են քաղաքացիություն ստանալու փաստաթղթերը, սակայն նրանց վերադարձման համար անհրաժեշտ են երկրի օրենսդրությունում կատարել «ոչ մեծ փոփոխություններ»:
Հիշեցնենք, որ մեսխեթցիները կամ թուրք մեսխեթցիները թյուրքալեզու մահմեդականներ են, որոնք ավանդաբար բնակվել են Խորհրդային Վրաստանի հարավային շրջանում, որը որոշ աղբյուրներում կոչվում է Մեսխեթ (Սամցխե), ինչից էլ եկել է նրանց անվանումը։
1944 թվականին Ստալինի հրամանով 90.000 մեսխեթցի թուրքեր մյուս անբարեհույս ժողովուրդների թվում բռնագաղթվեցին Ուզբեկստան, Ղազախստան և Ղրղզստան: 1999 թվականմի ապրիլի 27-ին դառնալով Եվրոպայի Խորհրդի 41-րդ անդամը` Վրաստանը պարտավորվել էր մինչև 2011 թվականն ապահովել թուրք-մեսխեթցիների վերադարձը: