ԱՄՆ-ի հետ համաձայնության՝ Իրանի 14 կետից բաղկացած առաջարկին այլընտրանք չկա. Ղալիբաֆ

Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման՝ Թեհրանի 14 կետից բաղկացած առաջարկի համար այլընտրանք գոյություն չունի, և որ ցանկացած այլ մոտեցում դատապարտված է ձախողման: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ում:

«Ուրիշ այլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից, որոնք շարադրված են 14 կետից բաղկացած առաջարկում: Ցանկացած այլ մոտեցում կլինի միանգամայն ապարդյուն և (կհանգեցի) միայն իրար հաջորդող ձախողումների», – նշել է նա:

Ղալիբաֆը հավելել է, որ որքան երկար ԱՄՆ-ն «ժամանակ ձգի, այնքան ավելի բարձր գին կվճարեն դրա համար ամերիկացի հարկատուները»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ԱՄՆ-ին է ուղարկել հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկին իր պատասխանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ պատասխան առաջարկն «անընդունելի» է որակել։

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ առաջարկը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես՝ Լիբանանում, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում, հետագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ, պատժամիջոցների չեղարկում, իրանական նավթի վաճառքի արգելքի վերացում, փոխհատուցում պատերազմի ընթացքում հասցված վնասների համար, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։

Մայիսի 11-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկյան առաջարկին Իրանի տված պատասխանը՝ նշելով, որ այն նույնիսկ մինչև վերջ չի կարդացել: Թրամփը շեշտել է, որ երկու երկրների միջև համաձայնագրով Իրանը պետք է խոստանա, որ կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Սակայն, նրա խոսքով, Իրանի պատասխան նամակում դա արտացոլված չէր: Թրամփի պնդմամբ՝ Իրանը համաձայնել էր, որ ԱՄՆ-ն հեռացնի միջուկային օբյեկտների փլատակներում մնացած հարստացված ուրանը, սակայն Իրանի վերջին առաջարկում այդ կետը չի ներառվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031