4 զինծառայողի սպանած Մանվել Հազրոյանը ինքնասպանություն է գործել
Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, Մանվել Հազրոյանը պատժախուց է տեղափոխվել 11.06.2013թ. աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար և նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ: 08.08.1991թ-ին ծնված Մանվել Արմենի Հազրոյանին ցմահ ազատազրկման է դատապարտել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11.11.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 365 հոդվածի 1 մասով: Կատարվում է հետաքննություն: Հիշեցնենք, որ Մանվել Հազրոյանը 2010 թվականի նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ջաբրայիլ զորամասի առաջնային բնագծում սպանել էր 4 և մարմնական վնասվածքներ էր հասցրել 3 զինծառայողների: