«Նոր ուժ»-ը քարոզարշավը սկսել է Երևանի Կենտրոն վարչական շրջանից

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Կենտրոն վարչական շրջանից. կուսակցության անդամները ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հետ շրջել են փողոցներում և թռուցիկներ բաժանել քաղաքացիներին։

Կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։

Դրանց թվում են՝ եվրոպական ինտեգրացիան որպես արտաքին քաղաքականության և զարգացման առաջնահերթություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելումը, բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների տրամադրումը, անվճար բարձրագույն կրթության ապահովումը, հարկային բեռի թեթևացումը, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը և ազգային արժեքներին վերադարձը։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հայտարարում է, որ իր գաղափարական հիմքը սոցիալ-ռեֆորմիզմն է՝ սոցիալական արդարության և բարեկեցության ապահովումը շարունակական բարեփոխումների միջոցով։

Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունը հանդես է գալիս հավասարակշռված դիվանագիտության օգտին։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ԿԸՀ է ներկայացրել 86 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031