Բաժիններ՝

Յանուկովիչը հաստատել է, որ Տիմոշենկոն կարող է բուժման նպատակով ուղարկվել արտասահման

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական «Բատկիշչինա» (Հայրենիք) ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի ղեկավար Արսենի Կացենյուկն ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաստատել է ԶԼՄ-ներում շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, որ ազատազրկման մեջ գտնվող նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարող է բուժման նպատակով ուղարկվել արտասահման:

Յացենյուկի խոսքերով՝ Տիմոշենկոյին արտասահման ուղարկելու հարցը բարձրացվել է խորհրդարանական խմբակցությունների առաջնորդների հետ Յանուկովիչի հանդիպման ժամանակ: Յացենյուկն ընդգծել է, որ գործող օրենսդրությունը չի ընձեռում նմանատիպ հնարավորություն, սակայն ելնելով մարդասիրական նպատակներից՝ բարձրացվել է նման հարց:

Սրանից առաջ նշվում էր, թե Տիմոշենկոյին կարող են աշնանը բուժման նպատակով ուղարկել Գերմանիա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս