Ալիևը «սեպարատիստ» անվանեց Արցախի հայերին, դժգոհեց Եվրախորհրդարանի բանաձևից
Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում։ 2021 թվականի մայիսից մինչև 2026 թվականի ապրիլի 30 Եվրախորհրդարանը ընդունել է 24 ռեզոլուցիա, որոնք անարդարացիորեն ստում են Ադրբեջանի մասին։
Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը հավելել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում են, սովորում են ապրել խաղաղության մեջ։



