Բաժիններ՝

Ինչպիսի արջ ունի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը

Օրեր տեղեկություն տարածվեց, որ Կոտայքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներին ահաբեկել է մի արջ՝ հարձակվել և վնասել է գյուղացիներից մեկին: Լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ այդ արջը պատկանում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին և փախել էր վերջինիս՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից: Նշվում էր նաև, որ այս տեղեկությունը խնամքով թաքցվել է, սակայն որոնողական լայն աշխատանքներ են տարվել, ընդհուպ ուղղաթիռներով, սակայն կենդանուն չեն հայտնաբերել:

Այս ամենի առնչությամբ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանի հետ։ Վերջինս հերքել է այդ տեղեկատվությունը՝ հետևյալ ձևակերպմամբ. «Այդպիսի արջ Գագիկ Հարությունյանը չունի»։ Իսկ հետո ավելացրել. «Նա ընդամենը մի քանի մեղու է պահում: Գագիկ Հարությունյանը ոչ արջ տեսել է, ոչ էլ արջ է պահել»։

Գյուղապետը նաև պատմել է, որ իրենց սարերում միշտ էլ արջ եղել է, իսկ այս մեկը նախ եկել հարևան Սևաբերդ գյուղ, այնտեղից երեկ առավոտյան իջել է Զառ գյուղ, հետո փախել է Կամարիս գյուղի ուղղությամբ, ինչի մասին տեղյակ են պահել գյուղապետին և արտակարգ իրավիճակների նախարարությանը: «Ընթացքում արջը եկել, հասել է գյուղի ներքևը` սկիզբը, մարդիկ անասուններին այդ ժամանակ հանել էին արոտի ժամանակ, կենդանի է, փախել, մտել է տների մեջ, խփել է չանչով մի կնոջ, տարել են հիվանդանոց, վիրակապ են արել, բերել տուն, այդ ընթացքում գյուղից որսորդներ եկել են, հրացանով խփել են արջին, վերջացել է»,- պատմել է գյուղապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս