Ադրբեջանական SOCAR-ը մտադիր է գնել հունական DESFA գազային ընկերության բաժնետոմսերը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանը մտադիր է DESFA գազային ընկերությունը վաճառել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությանը (SOCAR): Աթենքը պատրաստվում է վաճառքի հանել ձեռնարկության բաժնետոմսերի 66 տոկոսը:

Գործարքը գնահատվում է 400 միլիոն եվրո: Ներկայումս DESFA-ի բաժնետոմսերի 35 տոկոսը պատկանում է Hellenic Petroleum նավթա և գազավերամշակման ընկերությանը, իսկ 31 տոկոսը՝ անմիջական կառավարությանը: Վերջինս իր բաժնեմասի վաճառքից կստանա մոտ 188 միլիոն եվրո:

SOCAR-ից բացի, DESFA-ի գնմանը հավակնում էին նաև ռուսական Синтез և հույն-չեխական PPF-Terna ներդրումային ընկերությունը: Սակայն այս տարվա հունիսին այդ վերջին երկու ընկերությունները հրաժարվեցին դրանից:

Տեսանյութեր

Լրահոս