Հայկական Krisp-ը հաղթել է Webby Awards մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում
Krisp-ը միջազգային տեխնոլոգիական ոլորտում նոր կարևոր ձեռքբերում է արձանագրել՝ հաղթելով Webby Awards մրցանակաբաշխության երկու անվանակարգերում։
Հայկական ընկերությունը «Տեխնիկական առաջընթաց» կատեգորիայում ստացել է ինչպես մասնագիտական ժյուրիի գլխավոր մրցանակը, այնպես էլ օգտատերերի ընտրությամբ տրվող People’s Voice մրցանակը՝ ընդգծելով իր տեխնոլոգիական լուծումների մրցունակությունն ու պահանջվածությունը համաշխարհային շուկայում։
Այս տարի Krisp-ը ներկայացված էր երեք անվանակարգում՝ ներառյալ ծրագրավորողների համար նախատեսված գործիքների և արհեստական բանականության ձայնային լուծումների ուղղությունները, ինչը ևս մեկ անգամ փաստում է ընկերության ակտիվ ներգրավվածությունը AI ոլորտի զարգացման մեջ։
Ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Krisp-ի տեխնոլոգիաները լայնորեն կիրառվել են բազմաթիվ առաջատար AI ձայնային հարթակներում՝ ամրապնդելով ընկերության դիրքերը միջազգային




