Acer-ը կփոքրացնի սմարթֆոնների էկրանները
Acer ընկերությունը պատրաստվում է թողարկել սմարթֆոն` 3.5 դյույմ էկրանի անկյունագծով:
Չնայած այն հանգամանքին, որ սմարթֆոնների մեծ մասը ներկայում թողարկվում է էկրանի առնվազն 4 դյույմ անկյունագծով, արտադրողը մտադիր է թողարկել Liquid ZX մոդելը 3.5 դյույմանի էկրանով: Արտադրողը պնդում է, որ այդ սմարթֆոնը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են գնել ոչ մեծ սարքավորումներ: Ընկերությունը վստահ է, որ կգտնի իր գնորդներին և պնդում է, որ ոչ մեծ սմարթֆոնները նախկինի նման դեռևս անհրաժեշտ են: