Վկան Ռուբեն Հայրապետյանին տեսել է հեռուստատեսությամբ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննված լրացուցիչ վկաները դեպքից անտեղյակ էին:
Վկա, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Գրիգորյանը դեպքի օրը արտառոց ոչ մի բան չի տեսել, դեպքի մասին իմացել է դեպքից մի քանի օր անց:
Վկա, մատուցող Պավել Հարությունյանը հայտնեց, որ այդ օրը խառը օր էր՝ հաճախորդները շատ էին, լսել է, որ ինչ-որ վեճ է եղել, սակայն «ռեստարանն այնպիսի բնագավառ է, որ ամեն ինչ լինում է»:
Վկա, մատուցող Վահան Հարությունյանը ևս լսել է ինչ-որ վեճի մասին, որի մանրամասներն իրեն չեն հետաքրքրել:
Այսօր հարցաքննված վկաներից ոչ մեկը դեպքի «Հարսնաքար»-ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին օրը համալիրում չի տեսել, իսկ արդեն հիշատակված Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ռ.Հայրապետյանին տեսել է մեկ անգամ, այն էլ՝ հեռուստատեսությամբ:
Ֆուտբոլի ակադեմիայի տեխնիկական գծով տնօրեն Արթուր Մանուկյանը և նրա տեղակալ Մամիկոն Հարությունյանը «Հարսնաքար»-ի սեփականատիրոջը տեսել են Ֆուտբոլի ակադեմիայում դեպքի օրը` ժամը 21:00-22:00-ից հետո, որտեղ վերջինս եկել էր ֆուտբոլ նայելու: Ըստ Մ.Հարությունյանի` դեպքի օրը` ժամը 23:00-23:30-ի սահմաններում ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի 9-վայրկյանանոց հեռախոսզանգն իրեն նույնպես ֆուտբոլի մասին էր:
Վկա, Ավան վարչական շրջանի բնակիչ Աշոտ Սնջոյանը հայտարարեց, որ դեպքի օրը ամբաստանյալներ Արման Բաղդասարյանի ու Նորայր Հայրապետյանի հեռախոսազանգերն իրեն նույնպես առնչություն չունեին դեպքի հետ, հակառակ դեպքում դրանք կտպավորվեին: