Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանի նիստը դադարեցվել է չինովնիկի հարբածության պատճառով (տեսանյութ)

NEWSru.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստն այսօր դադարեցվել է սկանդալի պատճառով: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ նիստին մասնակցող ֆինանսների փոխնախարար Անատոլի Մյարկովսկին հարբած վիճակում է մոտեցել ամբիոնին:

Մյարկովսկին հաշվետվություն է ներկայացրել կառավարության կողմից 2012 թվականին պետբյուջեի կատարման մասին: Սակայն նրա զեկույցը տևել է ընդամենը 10 րոպե: Երբ պատգամավորներին առաջարկվել է իրենց հարցերն ուղղել չինովնիկին, դահլիճից հայտարարել են, որ նա հարբած է, ինչն ակնառու է 5 մետր հեռավորությունից:

Միջադեպից հետո խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը դադարեցրել է նիստը, իսկ Մյարկովսկին հապճեպ լքել է ամբիոնը՝ առանց որևէ հայտարարություն անելու:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս