G-8-ի առաջնորդները չեն կարողացել պայմանավորվածության գալ Սիրիայի շուրջ. աղբյուր
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իռլանդիայում G-8-ի առաջնորդների միջև ընթացող բանակցություններում չի հաջողվել միասնական կարծիք ձևավորել Սիրիայում ապագա անցումային կառավարության շուրջ:
Այս մասին գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ տվյալ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը տարբերվում է G-8-ի մյուս անդամների դիրքորոշումներից:
Աղբյուրը հավելել է, որ Ժնևում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսը, հազիվ թե, տեղի կունենա հուլիսին: Աղբյուրի խոսքերով՝ այդ կոնֆերանսը հավանաբար կանցկացվի օգոստոսին:
Ռուսաստանի փոխարտգործնարար Գենադի Գատիլովն իրհերթին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դեռ չեն պլանավորել խորհրդակացություններ անցկացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման շուրջ: