«Հայբիզնեսբանկի» կենտրոնական խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանը ոչ մի բողոք չունի՞
Ոստիկանության Կենտրոնականի բաժնից հաջողվել է հեռախոսով կապվել «Հայբիզնեսբանկի» կենտրոնական խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանի հետ, որն իր հետ կատարված միջադեպի վերաբերյալ լուրերը պարզաբանելուն ի պատասխան՝ հայտարարել է, որ ինքը ոչ մի բողոք և ոստիկանությունում հայտարարություն տալու խնդիր չունի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նշենք, որ «Հայկական Ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ հունիսի 10-ի երեկոյան իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանը: Ըստ թերթի՝ նա արդեն երեք օր է, ինչ աշխատանքի չի գնում եւ, բանկում շրջանառվող լուրերի համաձայն, հունիսի 10-ի աշխատանքային օրվա վերջին Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց «գործը» անելուց հետո լուռ հեռացել են: Դրանից հետո դուրս է եկել Արզումանյանը, որի դեմքը անճանաչելի է եղել: