Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. Փաշինյանը՝ ՓՄՁ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը:
Միջոցառումը կազմակերպվել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական
կազմակերպության կողմից «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» աջակցությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՓՄՁ Ասոցիացիայի խորհրդի
անդամ, Ասոցիացիայի մարզային գրասենյակների ղեկավարներ և անդամներ, ՓՄՁ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է բոլորին Հարկ վճարողի օրվա առիթով, կարևորել այս առանցքային
գործոնը պետություն և տնտեսվարող հարաբերությունների համատեքստում:
«Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, կա հարկ՝ կան հարցեր, որոնք լուծված են կամ լուծվում են, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում: Հետևաբար, ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այդ տրամաբանության մեջ է և այն տրամաբանության մեջ, որ հարկային քաղաքականությունը պետք է մարդկանց խթանի, որպեսզի նրանք ավելի շատ արդյունք գեներացնեն և ավելի շատ հարկ վճարեն, որովհետև եթե դա տեղի չունենա, նշանակում է, որ զարգացում տեղի չի ունենում»,-ասել է նա։
Խոսելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետությանմեջ որևէ տնտեսական հարաբերություն չի ստացվի, եթե հարկի նկատմամբ վերաբերմունքը չփոխվի, քանի որ այն պատմական ընկալումը, որ հարկը հարստահարելու միջոց է և պետությունը ճնշելու միջոց է, պետք է հաղթահարվի:



