«Վեցյակի» հետ բանակցությունները կանցկացվեն Իրանի նոր կառավարության ձևավորումից հետո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների կանցկացվեն Իրանի նոր կառավարության ձևավորումից հետո: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Արաղչին.

«Պաշտոնական բանակցությունները կանցկացվեն պաշտոնական կառավարության հետ: Իրանի ու «5+1» խմբի միջև բանակցությունները կվերսկսվեն նոր կառավարության ձևավորումից հետո: Բանակցային նոր փուլի անցկացման ժամկետի հետ կապված՝ պաշտոնական հաղորդագրություններ ներկա պահին չկան»:

Նշվում է, որ սրանից առաջ էլ ԱԷՄԳ-ին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը կարող է անցկացվել արդեն հաջորդ ամիս:

Տեսանյութեր

Լրահոս