Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է սիրիացի փախստականներին հատկացնել 300 միլիոն դոլար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է սիրիացի փախստականներին հումանիտար օգնության շրջանակներում հատկացնել ավելի քան 300 միլիոն դոլար:

Խոսքը գնում է Սիրիայում և նրա սահմաններից դուրս գտնվող փախստականների մասին: Գումարի կեսը հատկացվելու է Սիրիային, իսկ մյուս կեսը՝ հարևան երկրներին, որոնք ընդունում են սիրիացի փախստականներին:

Ծրագիրն իրենում ներառում է փախստականներին սննդամթերքի, ջրի ու տանիքից զրկվածների համար կացարաններ կառուցելու նպատակով շինանյութերի հատկացում:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հումանիտար օգնության մասին հայտարարելու է Հյուսիսային Իռլանդիայում ընթացող G-8-ի առաջնորդների գագաթաժողովում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս