Թրամփը դիմել է Սի Ծինփինին՝ խնդրելով սպառազինություն չմատակարարել Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիմել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին` խնդրելով սպառազինություն չմատակարարել Իրանին, և պատասխան է ստացել, որ Չինաստանը դա չի անում։ Այս մասին նա ասել է Fox Business-ի հետ հարցազրույցում, որը հեռարձակվել է ապրիլի 15-ին։
«Ես լսել եմ, որ Չինաստանը զենք է տրամադրում… Իրանին։ Եվ ես նրան (Սիին) նամակ եմ գրել՝ խնդրելով դա չանել, և նա ինձ նամակ է գրել, որում ասվում է, որ ինքը նման բան չի անում», – ասել է նախագահ Թրամփը։
Թրամփը չի ասել, թե երբ են նամակները փոխանակվել։ Ավելի վաղ նա սպառնացել էր 50% մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք Իրանին զենք են մատակարարում։



