Ռ-Էվոլյուցիա Թողարկում 21
Հայաստանում տեղի ունեցավ ևս մեկ ընտրություն՝ Երևանի ավագանու ընտրությունները: Ըստ էության, այս ընտրություններով ավարտվեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններով սկսված ընտրական մեծ փուլը և այսօրվանից Հայաստանը մտնում է մեծ հետընտրական շրջան: Երևանի ավագանու ընտրությունների մասին վերջին շրջանում շատ է խոսվել, կարծում եմ՝ կխոսվի նաև առաջիկայում: Այսօր մենք կզրուցենք ոչ թե ընտրությունների արդյունքների, ընթացքի, կեղծիքների և մեր իրականությանը բնորոշ ընտրական օրվա, այլ ընդհանրապես մեր կյանքում, մասնավորապես՝ ընտրական գործընթացում մամուլի դերի մասին: Այսօր մեր հյուրն է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը: