Ռ-Էվոլյուցիա Թողարկում 16
Հետընտրական իրադարձությունները աստիճանաբար վերածվում են նախընտրական գործընթացների: Առաջիկա օրերին կմեկնարկեն Երևանի ավագանու ընտրությունները, որոնց առանձնակի ակտիվությամբ մասնակցելու հայտ են ներկայացրել հատկապես մի քանի ամիս առաջ նախագահական ընտրությունները բոյկոտած ուժերը: Այդ քաղաքական ուժերից մեկն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Այսօր մեր հյուրն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ,Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: