Մենք զգուշացրել էինք՝ այսպես շարունակվել չի կարող, չեն լսել. Փաշինյանը շարունակում է սպառնալ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե ֆակտո պետականացված է, իսկ դե յուրեն էլ շուտով կլինի։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` վստահեցնելով, որ այդ գործընթացը տեղի կունենա հատկապես Հայաստանի սպառողների պահանջով։
«Մենք տասնյակ անգամ աշխատանքային կարգով զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու։ Դա տևել է տարիներ, ու կայացվել է որոշում։ Հիմա ՀԷՑ-ը ՀՀ կառավարության տիրապետության ներքո է և կշարունակի այդպիսին լինել»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ իրենց վերջնանպատակն է, որ ՀԷՑ-ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն և միջազգային թափանցիկ մրցույթով հրավիրեն հնարավոր ամենաարդյունավետ ու պրոֆեսիոնալ կառավարչին, որպեսզի նա ՀԷՑ-ը կառավարի այնպես, որ Հայաստանի սպառողների շահերը պաշտպանված լինեն։



