Բաժիններ՝

Կաթնամթերքը չի՞ էժանացել

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հայտարարությունը.

2013 թ.-ի մայիս ամսին կաթնամթերքի շուկայում գների թանկացումից հետո համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազեցում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2013 թ.-ի մայիսի 10-ից մինչ օրս կաթնամերքը թանկացել է 8-12 %-ով (առանձին դեպքերում՝ մինչև 15%) և մինչ օրս որևիցե փոփոխության չի ենթարկվել. ընդ որում հավասարապես թանկացել են թե՛ այն կաթնամթերքները, որոնցում օգտագործվում է նաև չոր կաթ (թերևս արտադրողներն իրենց արդարացնում էին հումքի՝ կաթի փոշու թանկացմամբ), թե՛ այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի մթերման գինը նվազել է):

Համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից գրանցված գների նվազումը ոչ մի կապ չունի արտադրողների կողմից սահմանված առաքման նոր գնի հետ. այն ուղղակիորեն պայմանավորված է իրացման ցանցի կողմից վարվող գնային քաղաքականությամբ:
Ակնկալում ենք, որ վերոնշյալ փաստերի շուրջ համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կիրականացվեն նոր ուսումնասիրություններ և գործողություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս