Իսրայելը շարունակում է խափանել պատերազմին վերջ տալու ցանկացած փորձ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հակառակ դիվանագիտական ջանքերին՝ փետրվարի 28-ին սկսված պատերազմը շարունակում է մարդկային կյանքեր խլել:
«Իսրայելի կառավարությունը շարունակում է խափանել պատերազմին վերջ տալու ցանկացած փորձ։ Ալ-Աքսա մզկիթը փակելով և պաղեստինցի բանտարկյալների համար մահապատիժ սահմանելով՝ Իսրայելը հաստատում է, որ մի երկիր է, որը սնվում է Լիբանանում և Սիրիայում լարվածությունից»,- նշել է Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։




