Չեխիայի վարչապետը կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական կտա այսօր
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը երեկ հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարել է դաշինքի գծով իր գործընկերների հետ բանակցելուց հետո:
Ակնկալվում է, որ նա հրաժարական կտա այսօր: Բացի այդ, Նեչասը հրաժեշտ է տալու Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության առաջնորդի պաշտոնին: Իր որոշումը վարչապետը բացատրել է «քաղաքական պատասխանատվությամբ»: Նա ընդգծել է, որ իր որոշման վրա չեն ազդել ընդդիմուիթյան կողմից ճնշումները:
Նեչասը հրաժարական տալու մտադրության մասին հայտարարեց այն բանից օրեր անց, ինչ նրա աշխատակազմի ղեկավար Յան Նագիովային ձերբակալեցին ու մեղադրեցին խորհրդարանի անդամներին գնելու, ինչպես նաև գաղտնալսումներ իրականացնելու վերաբերյալ գաղտնի հրաման արձակելու մեջ:
Պետր Նեչասը Չեխիայի վարչապետ է դարձել 2010 թվականին: