Թուրքիայում հայտարարվել է համընդհանուր ազգային գորրծադուլ
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/gezi-parki-na-destek-icin-1-gunluk-grev-karar-4736782_400.jpg)
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Առաջադեմ արհմիությունների համադաշնությունը (DISK) միացել է Բյուջետային ոլորտի աշխատակիցների միությանը (KESK) և հայտարարել է համընդհանուր ազգային գործադուլի սկսման մասին:
Գործադուլն անցկացվում է որպես բողոքի նշան Ստամբուլի «Գեզի» այգում ցուցարարներին ցրելու դեմ: Այս մասին նշված է այդ կազմակերպությունների տարածած համատեղ հայտարարությունում:
Նշվում է, որ KESK-ն ունի մոտ 240.000 անդամ, իսկ DISK-ը՝ ավելի քան 300.000 անդամ: Նրանց միացել է ևս երեք արհմիութենական կազմակերպություն, որոնք ներկայացնում են ինժեներների ու բժիշկների շահերը:
Միևնույն ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայում անցկացվող բողոքի ակցիաները նախապես պլանավորված են եղել, սակայն Թուրքիայի կառավարությունը կհաղթահարի այդ ժամանակավոր խնդիրը: Նա ընդգծել է, որ շատ երկրներ չեն ցանկանում տեսնել ուժեղ Թուրքիա: