Վրաստանի պետական արտաքին պարտքը կազմում է ավելի քան 4.2 միլիարդ դոլար
Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Ֆինանսների նախարարությունը տվյալներ է ներկայացրել այս տարվա մայիսի 31-ի դրությամբ երկրի պետական արտաքին պարտքի չափի մասին:
Դրանց համաձայն, Վրաստանի պետական պարտքը կազմել է 4.207.616.000 դոլար: Այս տարի Վրաստանի պետական պարտքը նվազել է 149.5 միլիոն դոլարով: Ընդհանուր գումարից 3.929.145.000 դոլարը բաժին է ընկել Վրաստանի կառավարությանը:
Վրաստանն ունի 17 երկկողմանի վարկատու երկիր, որոնց ունեցած ընդհանուր պարտքը կազմել է 739.318.000 դոլար:
Վարկատու երկրների թվում են Ավստրիան (8.511.000 դոլար), Ադրբեջանը (12.699.000 դոլար), Թուրքմենստան (211.000 դոլար), Թուրքիան (24.270.000 դոլար), Իրանը (9.925.000 դոլար), Ռուսաստանը (104.568.000 դոլար), Հայաստանը (15.103.000 դոլար), Ուզբեկստանը (314.000 դոլար), Ուկրաինան (287.000 դոլար), Ղազախստանը (27.774.000 դոլար), Չինաստանը (4.404.000 դոլար), Գերմանիան (328.336.000 դոլար), Ճապոնիան (92.279.000 դոլար), Քուվեյթը (22.706.000 դոլար), Նիդերլանդները (3.811.000 դոլար), ԱՄՆ-ը (32.139.000 դոլար), Ֆրանսիան (51.982.000 դոլար):
Պետական արժեթղթերը՝ եվրոբոնդերը, կազմել են 500 միլիոն դոլար: Բացի պետություններից, Վրաստանի վարկատուներ են հանդիսանում նաև միջազգային ինստիտուտները, որոնց Վրաստանն ընդհանուր առմամբ՝ պարտք է 2.686.812.000 դոլար: