ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններին. Սպիտակ տուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ ուղիղ բանակցություններ անցկացնել Իրանի հետ: Այս մասին հունիսի 15-ին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ մեկնաբանելով Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոուհանիի ընտրվելը.

«ԱՄՆ-ը պատրաստ է ուղիղ շփվել Իրանի կառավարության հետ՝ հասնելու համար դիվանագիտական որոշման, որն ամբողջությամբ կպատասխանի Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ միջազգային հանրության մտահոգությանը»:

Հասան Ռոուհանին հունիսի 14-ի նախագահական ընտրությունների արդյունքներով ստացել է 18.613.329 քվե (քվեների 50.7 տոկոսը) և հաղթել է առաջին փուլում:

Տեսանյութեր

Լրահոս