ԵՄ-ը պետք է իմանա իր տեղը. Էրդողան

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում իր կուսակիցների հանրահավաքի ժամանակ քննադատել է ԵՄ-ին՝ կապված Եվրախորհրդարանի ընդունած այն որոշման հետ, որ Թուրքիայի իշխանությունները ոտնահարում են ցուցարարների իրավունքները.

«ԵՄ-ն իրավունք չունի ընդունել Թուրքիայի վերաբերյալ որոշումներ: ԵՄ-ը պետք է իմանա իր տեղը: Մենք չենք ճանաչում ԵՄ-ի որոշումները: Թուրքիան այն երկիրը չէ, ուր կարելի է ինչ-որ գործողություն ձեռնարկել՝ օգտագործելով սոցցանցերը:

«Գեզի» այգին մի խումբ մարդկանց այգի չէ, այդ այգին պատկանում է ժողովրդին: Կառավարության ձեռնարկելիք բոլոր քայլերը լինելու են ժողովրդավարական»:  Էրդողանը քննադատել է նաև օտար ԶԼՄ-ներին՝ ընդգծելով, որ ամեն համբերություն ունի իր ավարտը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930