Վենսը դեմ է եղել Իրանի դեմ գործողություններին. Time
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցների շրջանում Իրանի դեմ ռազմական գործողության գլխավոր հակառակորդն էր, հաղորդում է Time ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։
«Քննարկումներին ծանոթ երկու աղբյուրների համաձայն՝ Վենսը նախագահի մերձավոր շրջապատում գործողության ամենաակտիվ հակառակորդն էր»,- նշվում է հոդվածում։
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը անակնկալի է եկել Իրանի կողմից Մերձավոր Արևելքում ԱՄՆ թիրախների դեմ ուղղված զանգվածային պատասխան հարվածներից։
Մարտի կեսերին գերմանական Bild թերթը հայտնել էր, որ Իրանի հետ պատերազմը բաժանել է Թրամփի վարչակազմը Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմնակիցների միջև։ Հոդվածում նշվում էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը խնդիր է դարձել Վենսի համար, ով ծառայել է Իրաքում և նախկինում քննադատել է ԱՄՆ թանկարժեք արտասահմանյան ռազմական արշավները։




