«Disney Television Group»-ի նախագահ Էն Սուինի բիզնես կանոնները
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է «Disney Television Group»-ի նախագահ Էն Սուինի բիզնես կանոնները:
- Հաջողության հաճախ կարելի է հասնել լավագույն խաղացողը լինելու ցանկություն ունենալով:
- Իմ գլխավոր խորհուրդը հետևյալն է՝ պատրաստ եղեք օգնություն ընդունելու: Մի´ հավատացեք, որ դուք ամեն ինչ կարող եք ինքներդ անել:
- Հեռուստատեսությունը՝ որպես տեխնոլոգիա, մշտապես զարգանում է: Այս ոլորտը երբեք ստատիկ չի եղել: Հենց դա էլ ինձ ոգեշնչում է:
- Մայրս միշտ կոչ էր անում ինձ ոչ թե նոր աշխատավայր, այլ նոր մտքեր փնտրել, որոնք թույլ կտան ինքս իմ մեջ նոր ստեղծագործական եզրեր գտնել:
- Գումար աշխատելու համար դուք պետք է հստակեցնեք ձեր նպատակաները և ճիշտ գնահատեք հնարավորություններն ու կարողանաք դրանք արագ իրականացնել:
- Ես մշտապես առաջ եմ շարժվել իմ հետաքրքրասիրության շնորհիվ: Այն ինձ նոր մտքերի, նոր աշխատանքի, նոր բացահայտումների է տանում:
- Սոցիալական ցանցերն այժմ իմ աշխատանքի կարևոր մասն են կազմում:
- Ես երբեք չեմ խուսափում հարցերից:
- Ծնողներս ինձ միշտ ասում էին՝ քո ապագան քո ընտրությունն է: Հենց այս տրամադրվածությունն է ինձ օգնել գտնել ինձ:
- Պետք է հասկանալ մարդկանց, գիտակցել՝ ինչն է նրանց մտահոգում: