Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թոմ Բերենդսենի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ՝ տեղեկացնում են ԱԳՆ-ից՝ մանրամասնելով. «Նիդերլանդների գործընկերոջը շնորհավորելով ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը Թոմ Բերենդսենին մաղթել է հաջողություն և ընդգծել Նիդերլանդների հետ գործընկերությունը հետևողականորեն զարգացնելու հարցում ՀՀ մոտեցումները:

Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները: Գոհունակությամբ ընդգծվել է Նիդերլանդների կառավարության կոալիցիոն համաձայնագրում ՀՀ հետ փոխգործակցությանը շարունակաբար հատկացվող կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և միջոցառումներին, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին:

Արարատ Միրզոյանը և Թոմ Բերենդսենն մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերների և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմների շուրջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031