Ամերիկացի ծովային հետևակայինները կենտրոնացվել են Հորդանանի ու Սիրիայի սահմանին
Բրիտանական The Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ 300 ծովային հետևակայիններ և Patriot զենիթա-հրթիռային համալիր են կենտրոնացվել Հորդանանի հյուսիսումէ Սիրիայի հետ սահմանին:
Նշված ուժերը հյուսիս են փոխադրվել Էլ-Մաֆրաք քաղաքից, ինչն իրականացվել է ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից անցկացվող համատեղ զորավարժության շրջանակներում: Զորավարժությունը մեկնարկել է այս շաբաթ, սակայն ամերիկյան ուժերը Հորդանանում կմնան մի քանի ամիս:
Թերթի տվյալներով՝ ծովային հետևակայինները հող են նախապատրաստելու սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու համար: