Բաժիններ՝

Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի 350 ռազմական օբյեկտ և 330 զինյալի ոչնչացնելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է շիաների «Հեզբոլլահ» շարժման 350 ռազմական օբյեկտի ոչնչացման և 330 զինյալի վերացման մասին Լիբանանի հարավում իրականացված ցամաքային գործողության ընթացքում: Այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում:

«91-րդ դիվիզիայի զինծառայողները շարունակում են Լիբանանի հարավում պաշտպանական դիրքերի ամրապնդմանն ուղղված ցամաքային գործողությունը: Զորքերը ոչնչացրել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 350 ռազմական օբյեկտ և վերացրել 330 ահաբեկչի, ներառյալ «Ռադվան» հատուկ ստորաբաժանման տասնյակ զինյալների», – ասվում է հայտարարության մեջ:

Լիբանանն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հակամարտության մեջ է ներքաշվել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի աջակցություն Իրանի, հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 1070-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031