ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է օֆշորային սկանդալի հարցով

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանական քառօրյայի ժամանակ, անդրադառնալով իր շուրջ շրջանառվող օֆշորային սկանդալի մասին պատգամավորների տեսակետներին, հայտարարեց, թե ինքը կապ չունի Կիպրոսում գրանցված ձեռնարկության հետ ու շեշտեց, որ յուրաքանչյուրի անունով օֆշորային գոտում կարող է նմանատիպ կազմակերպություն գրանցվել:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն, ի պատասխան 168.am-ի հարցի, թե՝ ենթադրենք, որ վարչապետն իսկապես օֆշորային գոտում ձեռնարկություն չի գրանցել, և որևէ մեկը պետության երրորդ դեմքի անունով որոշել է ընկերություն գրանցել, դա ավելի վտանգավոր չէ՞ պետական անվտանգության առումով, քան այն, որ վարչապետը կարող է օֆշորային գոտում հաշիվներ ունենալ, նշեց.

«Իհա՛րկե: Դա ավելի վտանգավոր է: Եթե խոսքը շարքային քաղաքացու մասին լիներ… բայց խոսքը պետության վարչապետի, Արարատյան ամենամեծ հոգևոր թեմի առաջնորդի, գործարար շատ լուրջ անձնավորության մասին է: Ասել, որ սա պատահական է… ուրեմն պետք է գտնել հանցագործությունը կատարողներին ու պատժել: Իսկ եթե ՀՀ-ն պետության մասշտաբով այս փոքրիկ խնդիրը շատ արագ լուծել ի վիճակի չէ, ապացույցները դնել սեղանին ու մեղավորներին պատժել ի զորու չէ, նշանակում է` մենք վաղուց պետություն չենք` նախագահն էլ ֆիկտիվ է, վարչապետն էլ, ԱԺ-ն էլ: Անգամ կարելի է այդ ինստիտուտները փակել ու Հայաստանը հայտարարել որևէ երկրի գյուղ»:

Գառնիկ Իսագուլյանը շեշտեց նաև, թե իր կարծիքով` Ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեությունն այս հարցում ևս կատարում է և ուսումնասիրում է օֆշորային այս սկանդալը: Նա հիշեցրեց, որ ԱԱԾ-ն իրավասու է ինքնուրույն այս հարցը հետաքննել ու արդյունքների մասին զեկուցել հանրապետության նախագահին:

Կարդացեք նաև

Գառնիկ Իսագուլյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս