Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի «Հարավային Պարս» գազի հանքավայրին
«Թուրքիան այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը գրում է. «Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի «Հարավային Պարս» գազի հանքավայրին, ինչի հետևանքով Իրանը դադարեցրել է դեպի Թուրքիա բնական գազի մատակարարումը։
Թուրքիան բնական գազի կարիքների մոտ 14%-ը ստանում է Իրանից, ըստ գնահատականների՝ այժմ երկրում մատակարարման լուրջ ճգնաժամ չի սպասվում: Այնուամենայնիվ Անկարան փորձում է մատակարարման դեֆիցիտը լրացնել Ռուսաստանի և Ադրբեջանի հետ խողովակաշարերի միջոցով»։



