Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի թեմայով
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդիան Արաբիայի արտագործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում սկսված պատերազմին վերջ դնելու համար ընթացող աշխատանքները:
Բացի այդ տեղեկացվում է, որ Ֆիդանը հեռախոսազանգ է ունեցել նաև իր գերմանացի գործընկերոջ՝ Յոհան Վադեֆուլի հետ: Այս դեպքում ևս օրակարգային են եղել Իրանի դեմ տարվող պատերազմի ավարտին միտված շփումները:



