ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով 200-ից ավելի երեխա է զոհվել
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 202 երեխա, հաղորդում է Fars-ը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարության տվյալներին։
Նշվում է, որ զոհվել է նաև 223 կին, որոնցից երեքը հղի էին։ Ըստ աղբյուրի, զոհված երեխաներից 12-ը եղել են հինգ տարեկանից փոքր։
Հիշեցնենք, որ ամենախոշոր դեպքը, երբ երեխաներ են զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումների հետևանքով, տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցում։ Այդ օրը, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսեցին Իրանի դեմ «Առյուծի մռնչյուն» անվանումով ռազմական գործողությունը, զոհվել է ավելի քան 170 մարդ, այդ թվում՝ անչափահասներ։



