Բաժիններ՝

Հրազդանի կիրճից հիվանդանոց տեղափոխված երեխան խեղդվել էր

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ շտապօգնության ծառայության 03 բրիգադը Հրազդանի կիրճից «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել 11-ամյա տղա երեխայի, ով  ճանապարհին մահացել էր: 168.am-ն այսօր «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեց՝ ինչից է մահացել երեխան: Վերջինս պատասխանեց, որ երեխան խեղդվել է:

«Մեզ կանչը տրվել է այն ժամանակ, երբ իրեն արդեն այդպես գտել են: Մանրամասները չեմ կարող ասել»,- ասաց Թագուհի Ստեփանյանը: Վերջինիս խոսքով՝ երեխան հավանաբար ընկել է գետն ու խեղդվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս