Բիոզուգարանները՝ անկանխամտածված սպանության «գործիք»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր Աժ-ում Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանից, ով ներկայացրել էր 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվությունը, կոնկրետություն պահանջեց տեղադրված բիոզուգարանների հարցով: «Զուգարաններ, զուգարաններ, որոնց հարցը քննարկել այլևս անիմաստ է, որովհետև արդյունավետության մասին խոսելը ծիծաղ է առաջանում: Էկոնոմիկայի նախկին նախարարները կուրծք պատռելով սատարում էին այս հարցը, իսկ հիմա մենք խոսում ենք ժողովրդի հացի, դեղի փողերի մսխման մասին: Այդ զուգարաններում չկան ոչ ադամանդներ, ոչ պճնանքի այլ թանկարժեք առարկաներ»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը, ապա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կոնկրետ բիոզուգարանների գործի նյութերը չե՞ն գնում դատախազություն: Ուրիխանյանը հարցրեց նաև, թե ո՞վ է պատասխատվություն կրելու այս զուգարանների գնման համար:
Ի պատասխան իշխան Զաքարյանը ասաց, թե իրենք ՎՊ մասին օրենքի համաձայն ցանկացած վերահսկողության շրջանակներում տարբեր գնահատակներ են տալիս. «Ես հասկանում եմ, դուք ասում եք` արդյոք անհրաժե՞շտ էր գնել, թե՞ ոչ: Ասեմ, որ մենք մանսրամասն նայել ենք գննման, տեղափոխման և այլ փաստաթղթերը, որոնք համապատասխան են ներկայացված փաստաթղթերին: Ֆինանսական որևէ խնդիր այստեղ չկա, որ ասենք, զուգարանի արժեքը եղել է 10 հազար դուք գրել եք 50 հազար: Այդ կարգի զուգարաններն իրոք այդ գնով են եղել»: Ի. Զաքարյանը ավելացրեց, թե նախարարությունը գնման համար ծախսել է իր արտաբյուջետային միջոցներր, բայց ասել ինչո՞ւ եք գնել դրանք, իրենք լիազորություն չունեն:
Տիգրան Ուրիխանյանն էլ հակադարձեց. «Գնել են` չեմ ասում էժան են առել կամ գումարը դրել են գրպանները: Կանխամտածված սպանություն չեն գործել հաշմանդամների նկատմամբ, անկանխամտածված սպանություն էր, պատահական»: