Վաչե Գաբրիելյանը դարձավ նախարար՝ հակառակ իր ցանկության

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց նաև «Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որն ընդունվեց 68 կողմ, 2 դեմ և 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Օրինագիծը ենթադրում է, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն այսուհետ օժտվում է նախարարի լիազորություններով:

Նախագահական ընտրություններից հետո ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պաշտոնաթող եղավ ու նշանակվեց Կառավարության աշխատակազմի ղեկավար:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին 168.am-ը հետաքրքրվեց Վ. Գաբրիելյանից, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀԿ ԳՄ ու խորհրդի միաձայն որոշմամբ առաջարկվել է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարել և աշխատակազմի ղեկավարին օժտել նաև նախարարի ֆունկցիայով: Վ. Գաբրիելյանն այս հարցին ի պատասխան ասել էր. «Ես չեմ ուզում դառնալ նախարար: Պաշտոնի փոփոխությունն է կարևոր, անձերը, ինձ թվում է՝ էական չէ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս