Վարուժան Գրիգորյանը՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ

168.am-ի տեղեկություններով՝ «Արցախ» հայրենակցական միության ղեկավար կազմում, որի նախագահը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Համլետ Հարությունյանն էր, շուտով փոփոխոություններ տեղի կունենան: Այն առաջիկայում որոշ կանոնադրական և ծրագրային փոփոխությունների ենթարկվելուց հետո կղեկավարի ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը, ում ընտանիքին է պատկանում  «Փեթակ» տոնավաճառը: Ըստ նույն աղբյուրների՝ Վ. Գրիգորյանը, ով իր հայրենի գյուղում՝ ԼՂ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում մեծ կառուցապատումներ է իրականացնում, տարիներ շարունակ աջակցել է «Արցախ» հայրենակցական միությանը և ձեռնարկված հիմնական ծրագրերին:

Տեսանյութեր

Լրահոս