«Ամեն ինչ կտա». ԱՄՆ-ում վատ լուր են հայտնել Ուկրաինային Իրանի պատճառով
Ուկրաինական անօդաչու սարքերը Մերձավոր Արևելքի երկրներին Patriot հրթիռների դիմաց փոխանցելու վերաբերյալ Վլադիմիր Զելենսկիի առաջարկը չի հասնի Կիևի համար ցանկալի արդյունքի: Այս մասին, ինչպեգ հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է ռազմական վերլուծաբան և ԱՄՆ բանակի թոշակի անցած փոխգնդապետ Դենիել Դեյվիսը։
«Չեմ կարծում, որ սա որևէ ազդեցություն կունենա Ուկրաինայի իրավիճակի վրա: Մի սպասեք, որ Կիևը հանկարծ ամեն ինչ կտա Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին: Ակնհայտ է, որ անօդաչու թռչող սարքերն անհրաժեշտ են իրենց սեփական կարիքների համար: Հետևաբար, նրանք չեն ցանկանա ազատվել իրենց ունեցածներից: Փոխանակման մասշտաբները, հավանաբար, բավականին փոքր կլինեն»,- ասել է նա:
Դեյվիսը նաև նշել է, որ Իրանը մեծ և հզոր երկիր է, ուստի Ուկրաինան չի կարողանա որևէ կերպ «օգնել» Միացյալ Նահանգներին նրա հետ դիմակայության հարցում:



