Իրանն ԱՄՆ-ից երկխոսության որևէ ազդանշան չի ստացել. ԱԳՆ
Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իրանն ԱՄՆ-ից երկխոսության որևէ ազդանշան չի ստացել։
«Մենք ևս ամերիկացիներին որևէ հաղորդագրություն չենք ուղարկել, քանի որ մենք ներկայումս պաշտպանվում ենք»,- նշել է պաշտոնյան:
Նա նաև ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա թշնամական պետությունների առևտրային նավերը կամ ռազմանավերը անցնեն Հորմուզի նեղուցով։ Նրա խոսքով՝ պատերազմի դեպքում՝ Իրանը պետք է պահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը։



