Նիդեռլանդներում պատրաստ են Ֆրանսիայի հետ քննարկել միջուկային համագործակցությունը
Նիդեռլանդների կառավարությունն ու խորհրդարանը կողմ են արտահայտվել Ֆրանսիայի առաջարկին՝ քննարկելու միջուկային զսպման ոլորտում ավելի սերտ համագործակցության հնարավորությունը, հաղորդում է NOS-ը։
Նիդեռլանդների կառավարությունն ու խորհրդարանը կողմ են Ֆրանսիայի հետ միջուկային զսպման ոլորտում համագործակցության վերաբերյալ քննարկումներին: Նախարարների կաբինետը աջակցել է երկխոսության գաղափարին և համապատասխան նամակ է ուղարկել խորհրդարանի ստորին պալատ։
Նախարարների կաբինետը կարծում է, որ Եվրոպայում անվտանգության վիճակի վատթարացումը, մասնավորապես՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով, պահանջում է, որ եվրոպական երկրները ավելի մեծ պատասխանատվություն կրեն սեփական պաշտպանության համար։



